Պուտինի ուղերձում Փաշինյանին ուղղված աջակցության տարրեր կային․ Բորիս Ավագյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ՌԴ նախագահը ցուցադրեց իր աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շատ ընդգծված ձևով շեշտեց մեր երկու ազգերի բարեկամությունը, և այս համատեքստում, ես անթույլատրելի եմ համարում ապագայում մեր հանրապետությունում հակառուսական երթերի անցկացումը, ինչի ականատեսն էինք 2018- 2019 թվականներին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը:

«ՌԴ նախագահը հաստատեց, որ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմության լիդերների կողմից վարչապետի հասցեին հիմք չունեն, ուղիղ խոսքով, ասաց, որ դավաճանություն չկա Փաշինյանի կողմից, և եթե այդ մասին ասում է աշխարհի ամենաիրազեկ մարդկանցից մեկը, ուրեմն ես համոզված եմ, որ իրոք չկա դավաճանություն»,- նշել է բանախոսը:  

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական, ինչպես նաև արտաքին կարևորության այլ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ