Արցախի իրավիճակն այժմ ավելի վատ է, քան եղել է ԼՂԻՄ-ի ժամանակ. ռազմական փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանին մի քանի հարցի պատասխան է հետաքրքրում․ պատերազմի օրերին դեպի Շուշի տանող բարդ ռելիեֆով ճանապարհներն ինչո՞ւ չէին փակվել կամ  գեներալներին պատերազմի առաջին 15 օրերին ինչո՞ւ չէին թողնում մասնակցել մարտական գործողություններին: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա նշեց, որ պատերազմի ժամանակ կործանարար գրոհներ ու հակագրոհներ են եղել, որոնց պատճառով մեծաթիվ ուժեր ենք կորցրել:

Ըստ նրա՝ մեր դիրքերն այժմ ոչ թե ոչ նպաստավոր, այլ աղետալի են: «Արցախի իրավիճակն այժմ ավելի վատ է, քան եղել է ԼՂԻՄ-ի ժամանակ»,- ընդգծեց Վրթանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ