Երթևեկությունը թույլատրվում է Վարդենիս-Սոթք-Քարվաճառով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 19,  24News   

ճանապարհ

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:

Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:

[ԱՀ ԱԻՊԾ]

--00—ՄՀ