Փարիզի քաղաքապետը դիմելու է Ֆրանսիայի ԱԳՆ-ին ԼՂ-ի անկախությունը ճանաչելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

աշխարհ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ասել է, որ պատրաստվում է դիմել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարություն՝ Ֆրանսիայի կողմից Ղարաբաղը ճանաչելու առաջարկով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Փարիզի խորհուրդը կողմ է քվեարկել մի շարք միջոցառումների՝ Լեռնային Ղարաբաղի հայերին օգնություն տրամադրելու համար, որոնք տուժել են մի քանի շաբաթ տևած հակամարտությունից: 50,000 եվրոյի լրացուցիչ օգնություն կուղղվի Ֆրանսիայի (կազմակերպության) հայկական հիմնադրամի (Fonds Armenien de France) միջոցով», - գրել է Փարիզի քաղաքապետը Twitter-ում:

Փարիզի խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Իդալգոն հայտարարել է, որ մտադիր է առաջարկել Ֆրանսիայի արտգործնախարարին «ճանաչել Արցախի Հանրապետությունը» և համագործակցություն հաստատել այդ երկրի հետ:

--0--ԿԿ