ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Մոսկվան ԼՂ հարցով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնագիրը մշակելիս չի ձգտել ինչ-որ քաղաքական միավորներ հավաքել: Այս մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ, մենք նման ձգտում չենք ունեցել»,- ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ Մոսկվայում «փիլիսոփայորեն են ընդունում այն, թե ինչպես են փորձում մեկնաբանել նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և դրանում Մոսկվայի դերը»:
--00--ԱԹ