Վերջին 1 օրում COVID-19-ից 30 մարդ է մահացել. այլ պատճառով մահերի թիվը 10 է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

մահ

Նոյեմբերի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 123646 դեպք, որից 90754-ը՝ առողջացած, 1900-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 30504 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 480445 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 4459 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1667 նոր դեպք: Ունենք 2366 առողջացած և 30 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 488 է:

--00—ԼՄ