Հայաստանում կորոնավիրուսի 1667 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 2366 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News   

կորոնավիրուս

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի 1667 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը  123 646 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 2366 մարդ, շարունակում է բուժվել 30 504-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 90 754 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 30 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1900 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 488-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 480 445 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4459 է:

--00—ՄՀ