Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը: Այադ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:

Ցավակցում ենք Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:

Հավե՛րժ փառք, Էդիկ։

Խոնարհվում ենք...»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ