Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԻ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

քաղաքական

Այսօր հայտնի դարձան կառավարության նոր կազմի որոշ անուններ, գրում է «Հրապարակը»:

Կայքը նշում է. «Մենք արդեն գրել ենք, որ պաշտպանության նախարար է նշանակվում Վաղարշակ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվում Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ «Առաքելություն» կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը հաստատել է, որ ինքն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը և առաջիկայում հրամանը պաշտոնապես կհաստատվի:

Հայտնի է նաև Արտակարգ իրավիճակների նոր նախարարի անունը։

Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այսօր տեղեկացանք, որ ԱԻ նախարար է նշանակվում կադրային զինվորական, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։Նկատենք, որ չարդարացան ոմանց կանխատեսումները, որ ԱԻ նախարար է նշանակվելու Արմեն Փամբուխչյանը։

2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-րդ աստիճանի մեդալով։

2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2018-ի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:

Ավելի վաղ նա զբաղեցնում էր 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Փիլոյանն Արցախյան այս պատերազմում Ազգային հերոսի կոչում ստացավ:

--0--ԿԿ