Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նախարարներ

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Լիտվայի արտգործնախարարը շնորհավորեց իր պաշտոնակցին և մաղթեց ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը:

--00--ԱԹ