Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Ադրբեջան և ՌԴ՝ քննարկելու ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Զարիֆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ նոյեմբերի 23-ին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կուղևորվի ՌԴ և Ադրբեջան: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: Այցի նպատակն է Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային վերջին իրադարձությունների և երկկողմ հարաբերությունների քննարկումը:

Ենթադրվում է, որ օրակարգային հարցերից կլինի ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների դուրսբերումը:

--00--ԱԹ