ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկո՛լ, եթե մտածում ես, որ այս հրաժարականների շքերթով կարողանալու ես պատասխանատվությունը բարդել բոլորի վրա, իսկ դու՝ պլստալ, չարաչար սխալվում ես։
Ի դեպ, այս հրաժարական տվողներն էլ չեն պլստալու, նոր նշանակվողներն էլ, որովհետև ցանկացած մարդ, ով այս իշխանության մաս կկազմի կիսելու է այս իշխանության քայլերի ողջ պատասխանատվությունը։
Իսկ մենք, հիշեցնեմ, սրանց պատճառով հայրենիք, հայի արժանապատվություն, խաղաղություն, ընկերներ, իրար կորցրեցինք, իսկ դրա պատասխանատությունները այս ամենը երբեք չեն մարսելու»։
--00—ԼՄ