Արմեն Սարգսյանը Լին Թրեյսիի հետ հանդիպանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին:

--00--ԱԹ