Նիկոլ Փաշինյանը միայնակ չի գործել, նրան սատարել է ՔՊ-ն ու «Իմ Քայլը» ֆրակցիան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ստեփան

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. 

«RICO-ի օրենքը (The Racketeer Influenced and Corrupt Organizations Act, կամ «RICO Act») 1970-ին Ամերիկայում ընդունված օրենք է ռեկետով կամ կոռուպցիայով զբաղվող կազմակերպությունների մասին. այս օրենքը կարող է օգտագործվել կոլեկտիվ այլ հանցագործությունների դեպքում:

Օրենքի նպատակն է պատասխանատվության ենթարկել ոչ թե կոնկրետ անձանց, այլ կազմակերպություններին՝ մասնավոր, իրավաբանական կամ պետական:

Սա կոլեկտիվ պատասխանատվության մասին օրենք է: Նման մեղադրանքների դեպքում պատիժն ավելի խիստ է լինում, քան այլ դեպքերում, որովհետեւ այստեղ կա հակաօրինակ գործողություն կազմակերպելու հանցավոր մտադրություն եւ կարեւոր չէ, թե կոնկրետ անձի մեղքն ինչ ծանրության է եղել, կաեւորը հանցագործ միտումնավորությունն է:

ՔՊ-ի ու «Իմ Քայլի» դեպքում ակնհայտորեն երևում է կոլեկտիվ պատասխանատվության հարցը: Նիկոլ Փաշինյանը միայնակ չի գործել, նրան սատարել է ՔՊ-ն ու «Իմ Քայլը» ֆրակցիան: Նրանց կարող ենք դիտարկել որպես կազմակերպված խումբ:

Եթե ոմանք կարծում են, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումները, ենթադրյալ հանցավոր ոչ կոմպետենտությունը, հանրության պառակտման ենթադրյալ միտումնավոր գործողությունները, որոնք ծանր հետեւանքներ են ունեցել, միայն մեկ անձի պատասխանատվության տիրույթում է կարող դիտարկվել, սխալվում են»:

--00—ԼՄ