Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող 25 անձ է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաները շարունակվում են: 

Ժամը 15:30-ի դրությամբ, Երևանում բողոքի ակցիա իրականացնող 25 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին 24News-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև Գյումրիում։

--0--ԿԿ