Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանը և Միհրան Հակոբյանը ձերբակալվել են ծիծաղելի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Տիգրան Աթանեսյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանին, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, քիչ առաջ ձերբակալեցին։ Այս մասին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնից դուրս գալուց հետո ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Փաստաբանը հայտնեց, որ նրանց ձերբակալել են 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու համար։

«Դա ծիծաղելի կասկածանք է, որով չի կարելի ձերբակալել, պատժաչափը այնպիսին է, որ իրենց նկատմամբ չի կիրառվում այդ կալանքը, քանի որ Արթուրի և Միհրանի երեխաները փոքր են, և օրենքը արգելում է նրանց ձերբակալել, դա պարզապես խայտառակություն է»,- նշեց Աթանեսյանը։

Նա հավելեց, որ իրենք ամուր են իրենց պայքարում և ձերբակալումը կբողոքարկվի։

--00--ԱՀ