ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություն տրամադրել գերեվարված 10 անձանց մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

միեդ

ՄԻԵԴ-ը թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն եւ հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչեւ նոյեմբերի 27-ը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

«ՄԻԵԴ-ը թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն եւ հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչեւ նոյեմբերի 27-ը:

Նոյեմբերի 11-ին առեւանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչեւ նոյեմբերի 30-ը»,- ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարության մեջ:

--00--ԱՀ