Մենք արժանապատիվ մարդիկ ենք, մենք պարտված ղեկավար ունենալու իրավունք չունենք․ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

արսեն բաբայան

Մենք արժանապատիվ մարդիկ ենք, մենք պարտված ղեկավար ունենալու իրավունք չունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Մենք չենք կարող ունենալ այնպիսի վարչապետ, որին թշնամի պետության ղեկավար Ալիևը ծաղրում է հրապարակային:

Մենք դավաճան Նիկոլ չենք, որ զուրկ լինենք բարոյականությունից, չունենանք ինքնասիրություն և արժանապատվություն: Մենք վաղը, նոյեմբերի 21-ին, շաբաթ օրը, ժամը 14:00-ին գնալու ենք Ազատության հրապարակ և հեռացնենք անհայրենիք դավաճան Նիկոլին»,- գրել է Բաբայանը։

--00--ԱՀ