Հանրապետությունում ձյուն է տեղում․ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 21,  24News   

Մառախուղ

 ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ‚ Աշոցքի, Ախուրյանի, Թումանյանի, Սպիտակի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը` 60-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

--00—ՄՀ