ՌԴ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանին «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

պատվաստանյութ

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է հանձնել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշը: Այդ մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը, գրում է «Ինտերֆաքսը»:

«Բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշներն ու ուզում ենք հանձնել», - ասել է Մուրաշկոն և պատվաստանյութը հանձնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Միխայիլ Մուրաշկոն նաև հայտնել է, որ ռուս բժիշկները գործնականում և խորհրդատվությամբ պատրաստ են օգնել հայերին:

--00—ԼՄ