Լավրովի հետ հանդիպումներում միայն ՀՀ դրոշի տեղադրումը արարողակարգի հետ կապ ունի. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ միայն ՀՀ դրոշի տեղադրումը բացատրվում է Հայաստանի արարողակարգային պրակտիկայով: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Դրոշները շատ կարևոր են: Էլ ավելի կարևոր է բանակցությունների բովանդակությունը: Նաև կարևոր է իմանալ հանդիպումների պատմությունն ու ձևակերպումը: Յուրաքանչյուր երկիր իր արարողակարգային պրակտիկան ունի: Ուշադիրները կնկատեն, որ մեկ դրոշ է դրվում այնտեղ, որտեղ խոսքը օտարերկրյա ԱԳ նախարարի և նախագահի ու վարչապետի հանդիպումների մասին է»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Լավրով

--00--ԱԹ