ԱԻ նորանշանակ նախարարը համախմբման կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Փիլոյան

ԱԻ նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդես է եկել ուղերձով:

«ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին։

Լինելով սպա, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել բանակաշինության ակունքներում, ինձ վստահված պաշտոններում արել եմ առավելագույնը՝ հզորացնելու և զարգացնելու մեր զինված ուժերը։ Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի և չեմ առաջնորդվել քաղաքական շահերով։ Այժմ էլ հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է։

Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը»,- նշել է նա:

--00--ԱԹ