Մեր կյանքի երևի ամենածանր ժամանակներն ենք ապրում. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Այսօր այցելել եմ Մարտունի քաղաք: Շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել եմ պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:

Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել եմ ընդլայնված խորհրդակցություն: Իմ խոսքում ընդգծել եմ, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն հունը՝ շեշտադրելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրների լուծումը»:

--00--ԱԹ