Չի կարելի մեզ վախեցնել քաղաքացիական պատերազմով, հարկավոր է առողջացնել մնացած ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով երկրում տիրող հետպատերազմակա քաղաքական իրավիճակին, նշեց, որ չի կարելի մեզ վախեցնել քաղաքացիական պատերազմով, հարկավոր է առողջացնել մնացած ժողովրդին։

«Պարտվեցինք, որովհետև 44 օր հետո պարզվեց, որ մեզ ուղղակի ստել են առաջին օրից։ Մեզ պետք է ազատեն իրենց ներկայությունից բոլորը, ովքեր պատասխանատու են սխալների համար, ովքեր զլացան ու ոչինչ չարեցին և շարունակում են մեզ համոզել, որ զինվորն էր հանցավոր, ժողովուրդն էր մեղավոր․ սա դավաճանության շարունակությունն է։ Մեզ շարունակում են մոլորեցնել՝ դավաճաններ փնտրելով, փոխարենը հանցանքն իրեց վրա վերցնելու։ Պետք է հեռանան, որպեսզի մենք հնարավորություն ունենանք այս կաթվածը հաղթահարելու։ Մենք կանգնած ենք հայրենիքը կորցնելու վտանգի առաջ և պետք է ազգային ուժերի համախմբում լինի»,-ասաց Պապյանը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս