Վարչապետը պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է.

«Ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռ սբ. Էջմիածնում»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին։

--00--ԱԹ