Ռուսաստանը ԼՂ-ում հրադադարի համաձայնագրի հարցում միջնորդի դեր է կատարել. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1.jpg

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել է ԼՂ-ում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրին: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը այս համաձայնագիրը կնքելիս միայն միջնորդի դեր է կատարել և ստանձնել է կողմերի խաղաղ բաժանման պարտավորություն, իսկ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՀՀ և Ադրբեջանի միջև:

Նա հայտարարել է, որ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության տեքստի հեղինակը այն ստորագրած երեք կողմերն են:

--00--ԱԹ