Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4048 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24News   

կորոնավիրուս

Նոյեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 048 նոր դեպք: դեպքերի ընդհանուր քանակը երկրում 104 732 է: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը: 

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 856 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 85 639 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 976:

Կարանտինում է՝ 2 159 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 6189 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 449 պացիենտ:

 --00—ՄՀ