Հրդեհ՝ Արտաշատում. շենքի բնակիչները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

աին հրդեհ

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 22-ին, ժամը 11։58-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 105 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել` 12:26-ին:

Այրվել է վառարանի մոտակայքում կուտակած վառելանյութը (ծառի ճյուղեր, ստվարաթուղթ) մոտ 3 քմ:

Փրկարարները իրականացրել են մուտքում գտնվող բնակիչների տարհանում։

--00—ԼՄ