Պատգամավոր Հայկ Սարգսյանն իրեն և եղբորը սպառնալու համար դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Նոյեմբերի 21-ին ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և հայտնել, որ «Ֆեյսբուք» սոցցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատերը բռնություն գործադրելու և հաշվերհարդարի, սպառնալիքի հրապարակային կոչեր է արել իր և եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սագսյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ Վահե Ղազարյանը դիմումի ընթացքը լուծելու համար հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

--00—ԼՄ