ԼՂ են ուղևորվել ՌԴ ՊՆ-ի հակաականային մասնագետներն ու տեխնիկան. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

1

ՌԴ ՊՆ-ի Միջազգային հակաականային ստորաբաժանումները ուղևորվել են Ղարաբաղն ականազերծելու:

«Ան-124, Իլ-76 եւ Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովի օդանավակայանից մասնագետներին, տեխնիկան եւ սպառազինությունը, ինչպես նաեւ ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի շներին տեեղափոխել են ԼՂ խաղաղապահ գործողությունների գոտում խնդիրների իրականացման համար»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ Երևանի օդավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորականներ, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ ներառյալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ։

Անձնակազմն ու տեխնիկան Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով կհասնեն նշանակման վայր, կանցնեն ԼՂ-ի առավել շատ տուժած շրջաններում պայթյունավտանգ իրերի ոչնչացման խնդիրների կատարումը։

--00—ԼՄ