Աշխահում վարակակիրների թիվը 58,9 մլն է. ի՞նչ պատկեր է տարածաշրջանի երկրներում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

կորոնա աշխարհ

Նոյեմբերի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 58,986,012 է, որից 1,393,678-ը մահացել է, 40,767,451-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 16,824,883 է, որից 103,068 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 12,588,661 վարակման դեպք, որից 262,696-ը մահացել է, 7,452,540-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 4,873,425 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,140,312 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,071,401 վարակակիր, չորրորդում Ֆրանսիան է՝ 2,140,208 վարակակիր, հինգերորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,089,329 վարակակիր:

Հայաստանը ցանկում 49-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 126,224 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 854,361 է: Թուրքիան ցանկում 25-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 446,822 է: Ադրբեջանը ցանկում 65-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 93,094 է, իսկ Վրաստանը՝ 59-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 104,732 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ