Իմքայլականները նրան չեն հանի, որովհետև սարսափում են Նիկոլից. Ռեժիսոր Մհեր Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

մհեր

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը «Մի՛ սարսափեք Նիկոլից» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյյան էջում՝ դիմելով իմքայլականներին.

«Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետեւ սարսափում ա իշխանությունը կորցնելուց:

Իմքայլականները նրան չեն հանի, որովհետեւ սարսափում են Նիկոլից:

Ազգը կշարունակի պառակտված մնալ:

Մենք ավելի շատ կզզվենք իրարից:

#զզվելու ենք, #ատելու ենք, #անիծելու ենք... կարող եմ շարունակել անվերջ...

...ու մի օր կկորցնենք եւ Հայաստանը:

Պարոն Վարչապետ, մի սարսափեք, գնացեք, եւ հայերը կդադարեն ատել իրար:

Տիկնայք և պարոնայք իմքայլականներ, մի սարսափեք Նիկոլից, ազատե՛ք նրան այդ անտանելի իշխանության բեռից, և հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:

Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով...

Հեռանալով` կվերադարձնեք մեզնից գողացած սերը»:

--00—ԼՄ