ՌԴ-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներով ՀՀ-ում մի քանի կամավորներ կպատվաստվեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

պատվաստանյութ

ՌԴ առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն մի քանի կամավորների պատվաստելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

«Շատ քիչ քանակ ենք ստացել. դրանք ընդամենը օրինակներ են: Կպատվաստվեն մի քանի կամավորներ»,-ասել է խոսնակը:

Ըստ աղբյուրի՝ COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է 2 դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո: 

--00—ԼՄ