Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 958 նոր դեպք: Հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքը: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3 531 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 մարդ: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 108 690 դեպք, այստեղից ապաքինվել է 89 170 պացիենտ, մահացել է 1 012 մարդ: Կարանտինային տարածքում գտնվում է 2 137, իսկ կովիդ հյուրանոցներում 3 736 մարդ: Ստացիոնարում հսկողության տակ է 6 221 պացիենտ:  

 --00—ՄՀ