Պուտինը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

ռուս խաղաղապահ

ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը վերաբերյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդյունավետ և համակարգված աշխատանքը:

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի նշել ռուս խաղաղապահների հստակ, լավ համակարգված աշխատանքի մասին», - ասել է Պուտինը և հավելել, որ ականազերծումը հնարավորություն է տվել տարածաշրջանում հաստատել հուսալի հաղորդակցություն, իսկ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:

Պուտինը նաև հայտնել է, որ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման համար ստեղծվում է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն:

«Հաշվի առնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրները՝ այժմ ձևավորվում են դրա մասնագիտացված ստորաբաժանումները», - ասել է Պուտինը:

--00—ԼՄ