Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 25 173-ով

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 25 173-ով՝ հասնելով 2 114 502-ի:

Մեկ օրում ՌԴ-ում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 16 002 մարդ, ընդհանուր բուժվածների թիվը հասել է 1 612 445-ի։  Ռուսաստանում կորոնավիրուսից շսրունակում է բուժվել 466 517 հիվանդ։ Հիվանդության հետևանքով նախորդ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 361 դեպք։ Ընդհանուր առմամբ՝ համավարակի ընթացքում երկրում մահացել է 36 540 մարդ։

--00—ՄՀ