Պն-ն փոխնախարար Գաբրիել Բալայանի աշխատանքից ազատման հետ կապված տեղեկության չի տիրապետում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

քաղաքական

ՀՀ Պաշտպանության նախարարությանը հայտնի չէ, թե որտեղից է  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացել, որ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին 24News-ին հայտնեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Նա տեղեկացրեց, որ ՊՆ-ն Բալայանի աշխատանքից ազատման հետ կապված տեղեկատվության դեռևս չի տիրապետում․ «Կա հստակ ընթացակարգ, որի պարագայում լինում է ինչպես աշխատանքի ընդունելու, այնպես էլ աշխատանքից ազատվելու մասին տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, թե ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից։

--0--ԿԿ