Դավիթ Անհաղթի փողոցի վճարային տերմինալից գողություն է կատարվել․ մեկ անձ ձերբակալված է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 9.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ ժամեր առաջ գողացել են Դավիթ Անհաղթի փողոցի վճարային տերմինալներից մեկի մետաղադրամ ընդունող պարկը։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվեց։

Պարզվեց, որ գողությունը կատարել են 23 և 33 տարեկան Երևանի բնակիչներ։ Նրանք կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական ցուցմունքներ:

Լինգը, որով բացել էին վճարային տերմինալի մետաղադրամ ընդունող պարկը, հայտնաբերվեց դեպքի վայրի մոտակայքում։

23-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

--00—ԼՄ