Ամերիկացի լրագրող․ «Թուրքիան պատրաստվում է ավելի շատ գրոհայիններ ուղարկել Ադրբեջան»

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

զինյալ

Արցախում կռվելու համար Ադրբեջան ուղարկված վարձկանները դեռևս չեն վերադարձել Սիրիա, ավելին՝ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ այդ տարածաշրջան ավելի շատ գրոհայիններ են տեղափոխվելու: Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը։

«Հնարավոր է, որ նրանց ներկայությունը ձեռնտու է Թուրքիային։ Գրոհայինները մշտական հսկողության տակ են։ Նրանց մեծ մասը հասանելիություն չունի իրենց հեռախոսներին»,- հաղորդել է ամերիկացի լրագրողը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) բացահայտել էր, որ թուրքական հետախուզական ծառայությունը «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին առաջարկել է բնակվել Ադրբեջանում: Նման պնդմամբ էր հանդես եկել SOHR-ի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը։

Կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների թիվը հասել է 4000-ի:

--00--ԱԹ