Արցախի նախագահը գաղտնի այցով ՌԴ-ում է, կմնա մինչև նոյեմբերի 25-ը. «Mediaport»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

արայիկ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է: Այս մասին գրում է տելեգամյան Mediaport ալիքը։

«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։

Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ  ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։

Արցախի նախագահը ՌԴ-ում  մնալու է մինչև նոյեմբերի 25-ը»,– գրում է աղբյուրը։

--00—ԼՄ