«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր ԿԳՄՍՆ-ի կողմից

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News    

ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ուսուցչական կազմակերպություններին հրավիրում է մասնակցել «Տարվա լավագույնները» մրցույթին՝ ներկայացնելով թեկնածու մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար:

Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները:

 --00—ՄՀ