Արցախի բոլոր բնակավայրերը մաքրվել են պայթած ու չպայթած զինամթերքից. ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Արցախի ԱԻՊԾ

Նոյեմբերի 16-22-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 347 զանգ, կատարվել է 156 ելք։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Նախորդ շաբաթների համեմատ հրդեհների թիվը զգալիորեն նվազել է: Անցած շաբաթ Արցախի տարածքում գրանցվել է հրդեհի 3 դեպք՝

Հրշեջ-փրկարարները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով։ Նախորդ շաբաթ գրանցվել է զինամթերքի և այլ պայթուցիկ նյութերի վերաբերյալ 56 ահազանգ։ Սակրավորական խմբերը դրանք տեղափոխել են անվտանգ տարածք ու վնասազերծել: Սակրավորներն այժմ աշխատում են 911 ահազանգման կենտրոնում ստացված կանչերով, քանի որ բոլոր բնակավայրերն ամբողջությամբ մաքրված են պայթած ու չպայթած զինամթերքից: Արցախցի գործընկերներին հումանիտար օգնություն են ցուցաբերում նաև Ռուսաստանի փրկարարները:

Անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, տուժել է 4 քաղաքացի: Փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: Սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը 66-ն էին։ Դրանց մեծ մասը բնակչությանն օգնելու կանչեր են՝ հիվանդի կամ մահացած անձի տեղափոխում, ջրամատակարարում, դռան բացում, պարենամթերքի առաքում և այլն:

--00--ԱԹ