Ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը, ոմանք՝ արդեն 2-րդ անգամ․ ԱՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 23,  24News   

․

Երեկ այցելեցինք Քարվաճառ ու Շահումյանի շրջանի մի շարք գյուղեր՝ ծանոթանալու տեղի իրավիճակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Ցավալի էր արձանագրել մարդկանց հայրենազրկումն ու գաղթը, նրանցից ոմանք՝ արդեն երկրորդ անգամ:

Իսկ Դադիվանքը լիքն էր ուխտագնացներով: Մնացած տպավորությունների ու աշխատանքների մասին դեռ կնախընտրեմ լռել...»,- գրել է Բեգլարյանը:

--00--ԱՀ