Օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԱԾ ներկայացուցիչների հետ. Արշակ եպիսկոպոս

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News  

Արշակ եպիսկոպոս

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայտարարություն է տարածել` հերքելով տեղեկությունը, թե իրեն չեն հրավիրել Ազգային անվտանգության ծառայություն:

«Հրապարակված տեղեկատվության հետ առնչված ցանկանում եմ հայտնել, որ օրեր առաջ ոչ իմ նախաձեռնությամբ և ոչ իմ առաջարկած վայրում հանդիպում ունեցել եմ ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հավելյալ մանրամասների չեմ ցանկանա անդրադառնալ: Անհրաժեշտության դեպքում ԱԱԾ ներկայացուցիչներն իրենք կարող են այդ մասին խոսել: ԱԱԾ մամուլի կենտրոնին խորհուրդ կտայի իրողությունը հերքելուց առաջ խորհրդակցել ԱԱԾ ղեկավար կազմի հետ:

Ինչ վերաբերում է իմ դիրքորոշումներին ու համոզումներին, առնչված վարչապետի հրաժարականի հետ, դրանք մնում են նույնը: Շարունակելու եմ ծառայել իմ Եկեղեցուն ու իմ ժողովրդին՝ ապավինելով Աստծու օրհնությանն ու զորակցությանը: Թող Տերը օրհնի մեր երկիրը և մեր ժողովրդին»:

--00--ԱԹ