Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

արայիկ

Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել տեղի ժամանակով 21:44-ին, վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 01:44-ին: Այդ մասին հայտնում է Mediaport տելեգրամի ալիքը  և հավելում, որ Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը:

Աղբյուրը նաև գրում է, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և վերադարձել է Հայաստան, իսկ ՌԴ էր մեկնել իր պաշտոնը պահելու հարցով, քանի որ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին:

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանի խոսնակը երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չի պատասխանել, ավելին՝ օրեր առաջ կայացած խորհրդակցության մասին հաղորդագրություն էին տարածել՝ կոծկելու նրա ՌԴ մեկնելու փաստը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս