28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News    

շրջակա

ԲԸՏՆ-ն ներկայացրել է  հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի նոյեմբերի 2-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 13.756.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 2.550.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (508.800 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.737.150 ՀՀ դրամ:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս