Պատերազմը ստիպեց մնալու որոշում ընդունել․ ծանր օրերին Երևանը թողնել չէի կարող

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24News   

Իզաբելա Աբգարյան

Քանի որ շատերը նոր են իմացել իմ՝ խմբակցությունից դուրս գալու փաստը, թեպետ գրել էի այդ մասին (երկար տեքստեր կարդալ չեք սիրում), տեղեկացնեմ, որ դեռ մայիսին կայացրել էի մանդատս վայր դնելու որոշում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն անխկին անդամ Իզաբելա Աբգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ մասին տեղյակ էր թե՜ իմ թիմը, թե քաղաքապետին էի ասել, որ խնդիրներ ունեմ: Սակայն սպասում էի, որ վաղուց արված առաջարկիս քննարկմանը ներկա լինեմ, որն էլ պիտի տեղի ունենար հոկտեմբերին:

Իմ խնդիրները կապված չէին ոչ քաղաքապետի, ոչ էլ իմ խմբակցության հետ: Շատ ավելի խորն էին:

Չէի կարծում, որ ճիշտ է, մնալով թիմում, պարբերաբար քննադատել, էլ ավելի բարդ էր լռել:

Հեղափոխության սկզբունքներին և օրակարգին հավատարիմ եմ եղել, այդ սկզբունքների ու օրակարգի իրագործման հետ կապված խնդիրներ էի տեսնում:

Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել: Երբեք չեմ թաքնվել, երբեք չեմ իջել ջրի հատակը մինչև անցնի վտանգը ու դուք դա բազմիցս տեսել եք, երբ հանրության դժգոհության ալիք առաջացրած հարցերի շուրջ առաջինը ես եմ փորձել բացատրել, տեղեկացնել, երկխոսության դաշտ բերել:

Պատերազմը ինձ ստիպեց ոչ թե գնալու, այլ մնալու որոշում ընդունել: Ծանր օրերին Երևանը թողնել չէի կարող»:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս