Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի․ Foreign Policy News-ը՝ Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

Ամերիկյան Foreign Policy News պարբերականը Լեռնային Ղարաբաղի մասին հոդված է հրապարակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի կնքումից հետո։

Ըստ պարբերականի՝ տարածաշրջանում ստեղծվել է իրերով լեցուն մեքենաների հոսք, իսկ մարդիկ, որոնք չեն կարողացել իրենց հետ բերել անասունը, նրանց ուղղակի սպանել են։ Մյուսները լեռնային նեղ ճանապարհներով գնում են իրենց հոտի հետ՝ հուսալով, որ ուժասպառ չեն լինի։

«Սա զանգվածային արտագաղթի ողբերգություն էր, մարդկանց զանգվածային տեղահանում հողից, որի տերերը տառացիորեն մի գիշերում փոխվեցին։ Մի քանի օր հետո այն բանից, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի հետ այս ոչ մեծ լեռնային անկլավի շուրջ պատերազմի դադարեցման մասին, հազարավոր էթնիկ հայեր ստիպված էին լքել իրենց հողերը, որոնք վերադարձվել են Ադրբեջանին»,- նշված է հոդվածում։

«Դեռեւս մինչ այն, երբ Փաշինյանը լուսադեմին Facebook-ում հայտարարեց պատերազմի ավարտի մասին, որով դադարեցվեցին 6 շաբաթ տեւած արյունահեղ մարտերը, որոնց հետեւանքով զոհվեցին 1400 հայեր, հայերն արդեն համակված էին կորստի խորաթափանց զգացումով։ Երեք կողմից մուսուլմանական հարեւաններով շրջապատված քրիստոնեական երկրի եւ ժողովրդի համար, որը դեռեւս փորձում է հաղթահարել ավելի քան մեկ դար առաջ իրագործված Ցեղասպանությունը, ազգային հոգեվիճակում գերակայում են էքզիստենցիալ վախերը։ Մարդիկ ամենուր մտահոգված են, որ Թուրքիան, որն այս հակամարտությունում աջակցել է Ադրբեջանին եւ այդպես էլ պաշտոնապես չի ճանաչել 2015 թվականին 1,5 մլն հայերի կոտորածը, փորձում է իրենց ոչնչացնել»,- հավելում է հեղինակը։

Հոդվածում հավելվում է, որ գյուղի որոշ բնակիչներ, քանի որ այլեւս կորցնելու ոչինչ չունեն, այրում էին իրենց տները՝ սփոփվելով, որ իրենց թշնամիները չեն կարողանա այնտեղ քնել։

Հեղինակը նշում է, որ մարդիկ ամենից շատ վախենում էին տալ հնագույն վանք Դադիվանքը։

Դադիվանքը, համենայնդեպս այս պահին, կարծես, փրկվել է, նշում է հեղինակը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խնդրել է հոգ տանել այս տարածքի քրիստոնեական սրբավայրերի մասին։

«Ռուսական զորքը, իսկ շուտով, հավանաբար, նաեւ թուրքականը, տեսնում են իրենց աշխատանքը որպես խաղաղապահների։ Բայց ոչ բոլորն են խաղաղության պատրաստ։ Չնայած մարտական գործողություններն ավարտվել են, Արտակն ու Արարատը, որոնք սովորական կյանքում մեխանիկներ են, դեռեւս պատրաստ են իրենց ծառայությունն առաջարկել առաջնագծում»,- հավելել է հեղինակը՝ նշելով, թե նրանք մտավախություն ունեն, որ ադրբեջանական ուժերը կարող են ավելի շատ հողեր նվաճելու փորձեր կատարել։

Հեղինակի խոսքով՝ նրանք, ինչպես նաեւ շատերը զայրանում են Փաշինյանի վրա այն բանի համար, որ նա ստորագրել է գործարքը, որում սաստիկ շահել է Բաքուն այն բանից հետո, երբ ավելի քան հազար մարդ զոհվեց ամբողջ անկլավը հայկական պահելու համար։ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ցուցարարները անցյալ շաբաթ գրոհով վերցրել էին խորհրդարանը՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, չնայած Լեռնային Ղարաբաղի նախագահը ընդունել է, որ դա անխուսափելի էր։

«Նա պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի։ Կամ խարակիրի անի․- նշել է Արտակը,- եթե հրաժարական տա, հին ռեժիմը կգա, իսկ դա նույնպես լավ չէ»։

--0--ԿԿ