ՏՄՊՊՀ-ն դեղերի սպառման վերաբերյալ հարցում է նախաձեռնել և կոչ է անում մասնակցել դրան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

դեղ

ՀՀ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում։ Ուսումնասիրության նպատակն է դեղերի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

«Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձևերի մշակմանը»,- ասված է ՏՄՊՊՀ-ի հաղորդագրությունում:

--00—ԼՄ