ՀԿԾՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համապատասխան արձանագրության մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»:

Մեսրոպ Մեսրոպյանը ՀԾԿՀ անդամ է ընտրվել 2019 թվականի մայիսին, իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 17-ին: 

--00—ԼՄ